հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Նորվեգիայում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման արարողությունը

Նորվեգիայում կայացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման արարողությունը

Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկյան ատոմային ռմբահարությունից փրկվածների ճապոնական Nihon Hidankyo ասոցիացիային։ Կազմակերպության երեք համանախագահից մեկը՝ Նագասակիում փրկված 92-ամյա Տերումի Տանական, կառավարություններից պահանջոել է «միջոցներ ձեռնարկել՝ հասնելու միջուկային զենքից ազատ աշխարհին», հաղորդում է AFP-ն, փոխանցում է 1lurer.am-ը: 

Այդ նպատակին ուղղված ջանքերի համար էլ Տանակային շնորհվել է Խաղաղության մրցանակը:

Nihon Hidankyo-ն կամ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռումբի զոհերի ճապոնական խորհուրդը 1956 թվականի օգոստոսից քարոզարշավ է իրականացնում ճապոնական այդ երկու քաղաքների վրա ամերիկյան միջուկային հարվածներից փրկված մարդկանց բժշկական ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև միջուկային զենքի մշակումն ու օգտագործումն ամբողջովին արգելելու համար:

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն նշել է, որ ասոցիացիան օգնել է ղեկավարել գլոբալ շարժումը, որն «անխոնջ աշխատում է միջուկային զենքի կիրառման աղետալի հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ»:

 

  • Կիսվել: