շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն իր մրցանակը նվիրել է Վենեսուելայի ժողովրդին և Թրամփին

Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն իր մրցանակը նվիրել է Վենեսուելայի ժողովրդին և Թրամփին

Ես այս մրցանակը նվիրում եմ Վենեսուելայի տառապող ժողովրդին և նախագահ Թրամփին՝ մեր գործին նրա վճռական աջակցության համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հաղթանակի շեմին ենք, և այսօր, ավելի քան երբևէ, մենք ապավինում ենք նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների ժողովրդին, Լատինական Ամերիկայի ժողովուրդներին և աշխարհի ժողովրդավարություններին՝ որպես մեր ամենամեծ դաշնակիցներ ազատության և ժողովրդավարության հասնելու գործում»:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե մրցանակը պետք է տրվեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
 

  • Կիսվել: