ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլաևում և Խերսոնում ուկրաինական զորքերի հարձակման փորձը ձախողվել է. ՌԴ ՊՆ

Նիկոլաևում և Խերսոնում ուկրաինական զորքերի հարձակման փորձը ձախողվել է. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի Պաշտպանությա նախարարությունից:

Այսպես՝ ՌԴ ՊՆ-ից մասնավորապես հայտնել են. ՛՛Այսօր՝ օրվա ընթացքում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անմիջական հրահանգով ուկրաինական զորքերը երեք ուղղությամբ հարձակման փորձ են կատարել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում։ Ռուսական զորքերի խմբավորման ակտիվ պաշտպանության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել՛՛:։

Նշվում է նաև, որ Ուկրաինայի կենդանի ուժի կորուստը կազմել է ավելի քան 560 զինծառայող, իսկ իրենց կազմակերպած գործողությունը, ըստ ՌԴ ՊՆ-ի, ձախողվել է:

  • Կիսվել: