ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: 

 ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել ընթացիկ ծրագրերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

  • Կիսվել: