շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նիգերիայում   նավակի շրջվելու հետևանքով  76 մարդ է զոհվել

Նիգերիայում նավակի շրջվելու հետևանքով 76 մարդ է զոհվել

Նիգերիայի իշխանությունները հայտնել են, որ Անամբրա նահանգում նավակի շրջվելու հետևանքով 76 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի նախագահի գրասենյակին:

«Նախագահ Մուհամմադու Բուհարին կիրակի իր ցավակցությունն է հայտնել Անամբրա նահանգում նավակի վթարի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Նավակը, որը 85 մարդ էր տեղափոխում, շրջվել է նահանգի Օգբարու շրջանում ջրհեղեղի հետևանքով։ Ընդ որում՝ արտակարգ օգնության ծառայությունները հաստատել են զոհերի թիվը՝ 76 մարդ»,- ասված է նախագահի գրասենյակի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Շաբաթ՝ հոկտեմբերի 8-ին, Vanguard պարբերականը, հղում անելով արտակար իրավիճակների տեղական գործակալությանը, հաղորդել էր, որ Անամբրա նահանգում նավակի շրջվելու հետևանքով 76 մարդ անհետ կորած է համարվում։

  • Կիսվել: