չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նիգերիայի իսլամական դպրոցում պայթյուն է որոտացել․ առնվազն վեց աշակերտ է զոհվել

Նիգերիայի հյուսիսարևելքում առնվազն վեց դպրոցական է զոհվել   ինքնաշեն սարքի պայթյունից, որը նրանք շփոթել են մետաղի ջարդոնի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

13-ից մինչև 15 տարեկան երեխաները վերցրել են պայթուցիկ սարքը փոքր քանակությամբ մետաղի ջարդոնի հետ և թաքցրել այն Բորնո նահանգի Գուբիո շրջանում գտնվող իսլամական դպրոցի կիսակառույց շենքում:

Գուբիոյի տեղական կառավարության պաշտոնյան ասել է, որ սարքը պայթել է, երբ երեխաները փորձել են այն վաճառել որպես մետաղի ջարդոն:

Ղուրան կարդալ սովորեցնող դպրոցի աշակերտները հաճախ են մետաղի ջարդոն հավաքում տեղական համայնքներին վաճառելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: