կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նիգերի ապստամբների առաջնորդը հայտարարել է նոր կառավարության ձևավորման մասին

Նիգերի ապստամբների առաջնորդը հայտարարել է նոր կառավարության ձևավորման մասին

Նիգերում իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ գեներալ Աբդուրահման Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։ ActuNiger պորտալի տվյալներով, նախարարների կաբինետ է մտել 21 նախարար, որոնց  բացարձակ փոքրամասնությունը զինվորական կոչումներ ունի։

Նշենք, որ հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի անդամները ելույթ էին ունեցել ազգային հեռուստատեսությամբ և հայտարարել պետության ղեկավար Մուհամեդ Բազումի պաշտոնանկության, սահմանների փակման և պարետային ժամ մտցնելու մասին։ Մինչ այդ զինվորականները շրջափակել էին մայրաքաղաք Նիամեյում գտնվող նախագահական պալատը։ Գվարդիայի հրամանատար, գեներալ Աբդուրահման Չիանին հեռուստաեթեր է դուրս եկել որպես Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի ղեկավար։ Բանակի հրամանատարությունը համերաշխություն է հայտարարել ապստամբներին։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ դատապարտել են հեղաշրջումը։ Նախորդ գիշեր տեղեկություններ էին ստացվել Նիգերի ազգային գվարդիայի օբյեկտների դեմ ֆրանսիական ռազմական հարվածների մասին։ Չնայած դրան, իրավիճակը մայրաքաղաք Նիամեյում մնում է հանգիստ, հայտնում էՌԻԱ- Նովոստիի թղթակիցը։

  • Կիսվել: