ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիգերի ԱԳՆ-ն Ֆրանսիայի դեսպանին խնդրել է լքել երկիրը

Նիգերի ԱԳՆ-ն Ֆրանսիայի դեսպանին խնդրել է լքել երկիրը

Նիգերի արտաքին գործերի նախարարությունը որոշել է Ֆրանսիայի դեսպանին զրկել ագրեմանից և խնդրել նրան լքել երկիրը: Այս մասին ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Նիգերիայի իրավասու իշխանությունները որոշել են ագրեմանից զրկել պարոն (Նիգերում Ֆրանսիայի դեսպան.-Խմբ.) Սիլվեն Իտեին և խնդրել նրան լքել Նիգերի տարածքը 48 ժամվա ընթացքում՛՛,-նշված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաեւ, որ այս որոշումն ընդունվել է, այդ թվում նաև Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների պատճառով, որոնք հակասում են Նիգերի շահերին։

 

  • Կիսվել: