ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նիդեռլանդներում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 30 տուժած, 1 զոհ

Նիդեռլանդներում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 30 տուժած, 1 զոհ

Նիդեռլանդներում ռելսերից ուղևորատար գնացքի դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters գործակալությանը։
Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով արտակարգ ծառայություններին, փոխանցել էր, որ մի քանի տասնյակ մարդ է տուժել։
 
«Նիդեռլանդների արտակարգ ծառայությունները հայտնել են, որ Նիդեռլանդներում երեքշաբթի առավոտյան շինարարական սարքավորումների հետ բախվելու հետևանքով առնվազն 50 մարդ տեղափոխող գնացքի` ռելսերից դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել, մեկը՝ զոհվել », – փոխանցում է գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էին, որ փրկարարական բրիգադները դեպքի վայր են ժամանել` Հարավային Հոլանդիա նահանգի Վոորսխոտեն գյուղից քիչ հեռու։ Գնացքների երթևեկությունը Լեյդեն քաղաքի և Հաագայի որոշ շրջանների միջև վթարի պատճառով չեղարկվել է։ Ի սկզբանե գործակալությունը հայտնել էր, որ տեղի է ունեցել բեռնատար և ուղևորատար գնացքների բախում, այնուհետև տեղեկությունը ճշգրտվել է։

  • Կիսվել: