Նիդեռլանդներն ու Դանիան F-16 կործանիչներ են փոխանցում Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նիդեռլանդների վարչապետի հետ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ուկրաինական բանակին 42 ամերիկյան F-16 կործանիչ մատակարարել: Ուկրաինային կործանիչներ կտրամադրի նաև Դանիան։
Նշվում է, որ հետագայում մատակարարումները կավելանան։