ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիդերլանդներն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Իսրայել և Պաղեստին

Նիդերլանդներն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Իսրայել և Պաղեստին

Նիդերլանդները խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արտաքին գործերի նախարարությունը թե՛ Իսրայելի, թե՛ Պաղեստինի տարածքների համար ճանապարհորդական ցուցումները դեղինից փոխել է նարնջագույնի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, դա նշանակում է, որ Իսրայել և պաղեստինյան տարածքներ մեկնելն արժե միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

  • Կիսվել: