ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիդերլանդների վարչապետը կոչ է արել երկրներին սեփական անվտանգության գնով օգնել Կիևին

Նիդերլանդների վարչապետը կոչ է արել երկրներին սեփական անվտանգության գնով օգնել Կիևին

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կոչ է արել այլ երկրներին ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, նույնիսկ եթե դրանից հետո նրանք առաջիկա ամիսներին չկարողանան լիարժեք պաշտպանել սեփական տարածքները:

«Այս պահին կարևոր է, որ մենք առաջնահերթ ուշադրություն դարձնենք Ուկրաինային»,-Ռյուտեի խոսքերն է մեջբերում Politico պարբերականը:

Վարչապետը քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի այլ անդամներին այն բանի համար, որ նրանք Կիևին բավարար քանակությամբ ծանր սպառազինություն չեն ուղարկում:

Նիդերլանդներն ավելի վաղ պարտավորվել էր Կիև մատակարարել զրահափոխադրիչներ (ենթադրաբար՝ YPR-765), 200 Stinger զենիթահրթիռային համալիրներ, 3000 մարտական սաղավարտներ և 2000 զրահաբաճկոն, դիպուկահարի 100 հրացան և 400 ռեակտիվ նռնականետ:

  • Կիսվել: