երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նեթանյահուն սպառնացել է Իրանին և «Հզբոլլահ»–ին

Նեթանյահուն սպառնացել է Իրանին և «Հզբոլլահ»–ին

Երկուշաբթի օրը, Երուսաղեմի և այլ վայրերի հրթիռակոծությունների ֆոնին բացելով Իսրայելի Քնեսեթի նստաշրջանը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացում է արել «Հեզբոլլահ»–ին և Իրանին՝ կոչ անելով հեռու մնալ Իսրայելի հյուսիսում ռազմական գործողությունների գնալու մտքից․

«Ես ուղերձ ունեմ Իրանին և Հեզբոլլահին. մի՛ փորձեք մեզ հյուսիսում: Մի՛ կրկնեք այն սխալը, որն արդեն արել եք, քանի որ այսօր այն գինը, որը դուք պետք է վճարեք, շատ ավելի ծանր կլինի», - հայտարարել է Նեթանյահուն։ 

  • Կիսվել: