երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին

Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանը պատասխանելու Թեհրանի սպառնալիքների վերաբերյալ հայտարարել է, որ Իսրայելը կարող է պաշտպանել իրեն։

«Իրանը տարիներ շարունակ աշխատել է մեր դեմ։ Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանվել մեզ և կգործենք պարզ ձևով․ կվնասենք նրան, ով մեզ վնաս կհասցնի կամ ծրագրում է դա անել»,- ասել է Նեթանյահուն ռազմաքաղաքական նախարարների կաբինետի նիստի սկզբում։

  • Կիսվել: