չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նեթանյահուն որոշել է հետաձգել Իսրայելի պաշտպանության նախարարի հրաժարականը

Նեթանյահուն որոշել է հետաձգել Իսրայելի պաշտպանության նախարարի հրաժարականը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականը, որի մասին հայտարարվել էր ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Ինչպես հաղորդում է  իսրայելական Kan հեռուստաալիքը՝ այս որոշումն ընդունվել է անվտանգության հետ կապված բարդ իրավիճակի պատճառով։

«Անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով Նեթանյահուն պաշտպանության նախարարի գործով ապագայում կզբաղվի»,- նշվում է հաղորդագրությունում։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ով պաշտոնանկ է արվել դատական ​​բարեփոխումները քննադատելու համար, պատրաստ է ներողություն խնդրել իր հայտարարությունների համար։

  • Կիսվել: