հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Նեթանյահուն հնարավորինս շուտ պիտի պատասխան տա միջազգային դատարանում. Թուրքիայի ԱԳՆ

Նեթանյահուն հնարավորինս շուտ պիտի պատասխան տա միջազգային դատարանում. Թուրքիայի ԱԳՆ

Օգոստոսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի սոցէջում «Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա» առիթով հայտարարություն է տարածել, գրում է ermenihaber.am-ը:  

Հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողությունները և ընդգծել, որ դրանց ընթացքում իսրայելական կողմը սպանում է անգամ UNRWA-ի աշխատակցիներին:

UNRWA - ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն

«Գազայում ավելի քան 40 հազար անմեղ պաղեստինցու (մեծամասնությունը կանայք և երեխաներ) սպանած Իսրայելը, չի տարանջատում նույնիսկ հումանիտար օգնություն տրամադրող աշխատակցիներիներին, կամավորներին, այդ թվում` UNRWA-ի աշխատակիցներին և նրանց սպանելով՝ շարունակում է հանցագործությունները մարդկության դեմ»,- նշվել է գրառման մեջ:

Բացի այդ, ընդգծվել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հնարավորինս շուտ իր արարքների համար պետք է պատասխան է տա միջազգային դատարանում:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ իսրայելական վարչակազմը որակվել է «արյան մեջ թաթախված»:

  • Կիսվել: