Նեթանյահուն «Հեզբոլլահին» և Իրանին զգուշացրել է, որ ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը «կոշտ պատասխան կտա»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել Քնեսեթի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ և հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ հաղթանակը ժամանակ կպահանջի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա նաև զգուշացրել է ՛՛Հեզբոլլահին՛՛ և Իրանին, որ ցանկացած հարձակման դեպքում Իսրայելը կոշտ պատասխան կտա:
՛՛Մի՛ կրկնեք այն սխալը, որը ժամանակին արել եք, քանի որ այժմ գինը, որ դուք ստիպված կլինեք վճարել, շատ ավելի բարձր կլինի՛՛,-ասել է նա: