Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իրանի ռազմական օբյեկտներին՝ միջուկայինի կամ նավթայինի փոխարեն. WP
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ի պատասխան Իրանի կողմից արձակված հրթիռների՝ պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին՝ նավթային կամ միջուկային օբյեկտների փոխարեն: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Նեթանյահուն Բայդենի վարչակազմին հայտնել է, որ պատրաստ է հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին, այլ ոչ թե նավթային կամ միջուկային», - հաղորդում է հրատարակությունը։
Ըստ The Washington Post-ի՝ սա ենթադրում է ավելի սահմանափակ պատասխան հարված՝ ուղղված լայնածավալ պատերազմի կանխմանը։
Բայդենի և Նեթանյահուի միջև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։