երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Նեթանյահուն հայտարարել է «Հեզբոլլահի» հազարավոր հրթիռների ոչնչացման մասին

Նեթանյահուն հայտարարել է «Հեզբոլլահի» հազարավոր հրթիռների ոչնչացման մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոքր հեռահարության հազարավոր հրթիռների և բոլոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, որոնք կիրակի օրը արձակվել են Իսրայելի կենտրոնում ռազմավարական նպատակով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նեթանյահուն ընդգծել է, որ կիրակի առավոտյան «Հեզբոլլահ» շարժումը փորձել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել Իսրայելի վրա, ինչի կապակցությամբ բանակը հրաման է ստացել «հզոր կանխարգելիչ հարված հասցնել սպառնալիքը վերացնելու համար»:

«Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հազարավոր փոքր հեռահարության հրթիռներ, որոնք բոլորն էլ նպատակ ուներ վնասել մեր քաղաքացիներին և մեր ուժերին Գալիլեայում։

«Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է բոլոր անօդաչու թռչող սարքերը, որոնք «Հեզբոլլահը» արձակել է երկրի կենտրոնում գտնվող ռազմավարական թիրախի դեմ»,- ասել է Նեթանյահուն։

  • Կիսվել: