կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նեթանյահուն հավանություն է տվել Ռաֆահում գործողության ծրագրին

Նեթանյահուն հավանություն է տվել Ռաֆահում գործողության ծրագրին

Այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նեղ ռազմաքաղաքական կաբինետի նիստում հավանություն է տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ծրագրին, տեղեկացնում է The Times of Israel-ը:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստվում են խաղաղ բնակիչներին տարհանել այդ տարածքից, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակը։

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուն նաև մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջին առաջարկը՝ ազատ արձակել պատանդներին՝ պաղեստինցի բանտարկյալների և զինադադարի դիմաց՝ ասելով, որ արմատականների պահանջները «դեռ անհեթեթ են»:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հինգշաբթի Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով Իսրայելին է փոխանցել իր պատասխանը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի վերաբերյալ։ Առաջարկը ներառում է հրադադար, բանտարկյալների ազատ արձակում, Գազա մարդասիրական օգնության մատակարարում, տեղահանված պաղեստինցիների վերադարձ իրենց տները և իսրայելական զորքերի դուրսբերումն անկլավից։

  • Կիսվել: