հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նեթանյահունի և Բայդենի հեռախոսազրույցը կենտրոնացած է եղել իրանական սպառնալիքի շուրջ

Նեթանյահունի և Բայդենի հեռախոսազրույցը կենտրոնացած է եղել իրանական սպառնալիքի շուրջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զրույցի հիմնական թեման է եղել «իրանական սպառնալիքը»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջին։

Ինչպես հայտնել են Նեթանյահուի գրասենյակից, Իսրայելի վարչապետը հայտնել է ԱՄՆ նախագահին, որ Թել Ավիվը շարունակելու է ամենուր գործողություններ ձեռնարկել ահաբեկիչների և ահաբեկչություններ կազմակերպողների դեմ։

«Զրույցը կենտրոնացած էր իրանական սպառնալիքի շուրջ»,- ընդգծված է գրառման մեջ։

Նեթանյահուն անդրադարձել է նաև դատակաիրավական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ Իսրայելը «եղել է և կմնա հզոր ու դինամիկ ժողովրդավարությամբ» երկիր։ Բացի այդ, նա նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին «Իսրայելի անվտանգությանը նրա նվիրվածության համար»։

  • Կիսվել: