կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նեթանյահուն այցելել է Գազայի հատված

Նեթանյահուն այցելել է Գազայի հատված

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գազայի հյուսիսային հատված, հանդիպել այնտեղ գտնվող իսրայելցի զինծառայողներին: Նրան ուղեկցել է շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ամիր Բարամը:

Նեթանյահուն զրուցել է զինծառայողներին և հրամանատարների հետ, խոստացել շարունակել պայքարը մինչև վերջ: Իսրայելի վարչապետը նրանց երկու խնդրանքով է դիմել:

«Խնդրում եմ և պահանջում, որ դուք անեք ամեն ինչ՝ ձեր կյանքը պաշտպանելու համար։ Կա առաքելություն, դու պարտավոր ես դա անել, բայց միևնույն ժամանակ պետք է ամեն ինչ անես քո կյանքը պաշտպանելու համար:

Երկրորդ խնդրանքն ու պահանջը, եթե ինչ-որ մեկը ձեզ կասի, թե մենք պատրաստվում ենք դադարեցնել պատերազմը, մի՛ հավատացեք. պատերազմը չի ավարտվել, պատերազմը կշարունակվի մինչև վերջ»,- նշել է Նեթանյահուն:

  • Կիսվել: