Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի. Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախարար Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ դրանք որակելով «դժբախտ և որևէ ուժ չունեցող»։
Յըլմազը նշել է, որ Նեթանյահուն իրականում պետք է պատասխան տա Գազայում իրականացվող «բացահայտ ցեղասպանության» համար։
Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է բարձրաձայնել Պաղեստինի ժողովրդի ներկայիս իրավիճակը բոլոր դիվանագիտական հարթակներում՝ կոչ անելով «մարդկության համախմբման»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։


