չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Նեթանյահուի ավտոշարասյունը Երուսաղեմում վրաերթի է ենթարկել անչափահաս մոտոցիկլավարի

Նեթանյահուի ավտոշարասյունը Երուսաղեմում վրաերթի է ենթարկել անչափահաս մոտոցիկլավարի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտոշարասյունը երեքշաբթի երեկոյան ավտովթարի է ենթարկվել Երուսաղեմում տեղակայված նրա գրասենյակի մոտ: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը։

Նշվում է, որ ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հիշատակի օրվա արարողությունից դուրս եկող մոտոցիկլավարին։

Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Նեթանյահուն չի տուժել, մինչդեռ 17-ամյա մոտոցիկլավար տղան միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

 

  • Կիսվել: