Ներկայումս մեր վերահսկողության տակ է Ռուսաստանի տարածքի մոտ 1,000 քառ. կմ. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկիին զեկուցել է ռազմաճակատում Ուկրաինայի պաշտպանական գործողությունների և Կուրսկի շրջանում գործողությունների մասին։
Զելենսկին այս առնչությամբ նշել է. «Ամենակարևորը Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցն էր ռազմաճակատում մեր պաշտպանական գործողությունների և Կուրսկի շրջանում գործողության վերաբերյալ։
Մենք շնորհակալ ենք բոլոր զինվորներին ու հրամանատարներին իրենց տոկունության և վճռական գործողությունների համար»։
Նրա խոսքով՝ Սիրսկին ասել է, որ ուկրաինացի զինվորականները հարձակողական գործողություն են իրականացնում Կուրսկի շրջանում։
«Ներկայումս մեր վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտ 1,000 քառ. կմ»,-վստահեցրել է Սիրսկին։
Տեսանյութը՝ այստեղ: