երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ

Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ։ Զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ շատ լեռնային շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է: Այս մասին հաղորդում է Mint թերթը:
 
Ոստիկանության ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ առնվազն 100 մարդ վիրավորվել է:
 
Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ Հնդկաստանի և Նեպալի սահմանին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նեպալի մոտ 9 հազար բնակչությամբ Ջումլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք և Հնդկաստանի Բահրայչ քաղաքից 166 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 182 հազար մարդ։
 
Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։
 
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։
 
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատել է 5,6 մագնիտուդ, իսկ Հնդկաստանի սեյսմոլոգիական կենտրոնը՝ 6,4 մագնիտուդ։

  • Կիսվել: