շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում․ նա դիմել է ժողովրդին

Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում․ նա դիմել է ժողովրդին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ինքը ներկայումս թոշակառու է և վաստակած հանգստի մեջ է երկրի մայրաքաղաքում և ոչ մի տեղ այնտեղից չի գնացել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Պատասխանելով ինձ ուղղված բազմաթիվ դիմումներին և ԶԼՄ-ներում հրապարակումների հետ կապված՝ հայտնում եմ, որ 2019 թվականին լիազորությունները փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից ի վեր թոշակառու եմ։ Իսկ այժմ վաստակած հանգստի մեջ եմ և գտնվում եմ Ղազախստանի մայրաքաղաքում։ Ես ոչ մի տեղ չեմ գնացել», - ասել է նա երեքշաբթի իր համաքաղաքացիներին ուղղված ուղերձում:

Նազարբաևը նաև շնորհակալություն է հայտնել Ղազախստանի ժողովրդին բարեփոխումների և արդիականացման գործընթացին աջակցելու համար, որը նա հետապնդում էր որպես պետության ղեկավար։

  • Կիսվել: