ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նավալնիի կնոջն ազատ են արձակել

Նավալնիի կնոջն ազատ են արձակել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը՝ Յուլիային, բաց են թողել «Սոկոլ» մոսկովյան ոստիկանության բաժանմունքից, տեղեկացնում է kommersant.ru-ն:

Նշվում է, որ կինը նստել է մեքենան և հեռացել: Դեռևս հայտնի չէ, թե նրա ձերբակալության առնչությամբ արձանագրություն կազմվել է, թե ոչ:

Հիշեցնենք, որ նրան այսօր ավելի վաղ ձերբակալել էին ՌԴ մայրաքաղաքում անցկացվող չարտոնագրված բողոքի ցույցերի ժամանակ, որի մասնակիցները հավաքվել են իրենց աջակցությունը հայտնելու Նավալնիին: Վերջինիս ձերբակալել էին հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա ժամանելուն պես:

Նշենք, որ այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում Նավալնի աջակիցները ակցիաներ են իրականացնում:

Արդեն ավելի քան 1600 մարդ ձերբակալվել է, նրանցից ամենաշատը՝ 513 հոգի, Մոսկվայում: Ձերբակալվածների մեջ կան նաև անչափահասներ:

Թաևրմացում. ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր անչափահասներին ազատ են արձակել:

 

  • Կիսվել: