շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն Թուրքիային կարող է ասել, որ նա այլևս ցանկալի չէ դաշինքում. Bloomberg

ՆԱՏՕ-ն Թուրքիային կարող է ասել, որ նա այլևս ցանկալի չէ դաշինքում. Bloomberg

Հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիային ասեն, որ այլևս չեն ողջունում նրան որպես դաշինքի անդամի, քանի որ Արևմուտքի համբերությունը նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ սպառվում է: Այս մասին ռազմական դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ կիրակի օրը հայտարարել է Bloomberg-ը:

Պարբերականը նշում է, որ  Թուրքիան ցանկանում է մնալ Արևմուտքի ռազմական պաշտպանության ներքո և անդամակցել նրա տնտեսական միավորումներին, միաժամանակ Էրդողանը սերտացնում է կապերը Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք, ըստ Bloomberg պարբերականի, բացահայտ թշնամաբար են տրամադրված Արևմուտքի շահերի նկատմամբ:

Պարբերականը նաև հատնում է. ՛՛Արևմուտքը պետք է արձագանքի՝ ցույց տալով, որ թուրքական հանդգնության հանդեպ իր հանդուրժողականությունն ավարտված է: Դա անելու լավագույն ձևաչափը ՆԱՏՕ-ն է՛՛:

Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ կապերը, ըստ պարբերականի, վերջին հինգ տարիներին վատթարացրել են հարաբերություններն Արևմուտքի հետ: Թուրքիան 2019-ին ձեռք բերեց ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգ՝ անտեսելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի նախազգուշացումները:

Նշվում է նաև, Թուրքիան նաև հարձակվել է Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դաշնակից քուրդ զինյալների վրա, ներգրավված է Հունաստանի և Կիպրոսի հետ տարածքային վեճերում, Լիբիայի հարցով դիվանագիտական ​​բախումներ է ունեցել Ֆրանսիայի հետ: ՆԱՏՕ-ն նաև իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի՝ մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ, մինչդեռ դաշինքին անդամակցությունը պահանջում է ժողովրդավարական սկզբունքների պահպանում:

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ անդամ երկրները չեն կարող վտարվել դաշինքից, բայց կան միջոցներ ասելու Թուրքիային, որ նա այլևս պետք չէ:

Bloomberg-ում ասվում է. ՛՛Լավ սկիզբ է համարվում թուրքական հողում դաշինքի ներկայությունը կրճատելը՝ սկսած միջուկային զենքի և ռազմավարական այլ միջոցների դուրսբերումից՛՛:

ՆԱՏՕ-ն կարող է նաև Թուրքիայի դեմ կիրառել պատժիչ միջոցառումներ, ինչպիսիք են զենքի վաճառքի կասեցումը և տնտեսական պատժամիջոցները:

ըստ պարբերականի՝ Եվրամիությունն էլ պետք է հաստատի, որ մտադիր չէ թարմացնել բանակցությունները կառույցին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ:

  • Կիսվել: