երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում, ինչը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը. Լավրով

ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում, ինչը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը. Լավրով

ՆԱՏՕ-ն փորձում է ամրապնդվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար: Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն երեք տասնամյակ է՝ Եվրոպայում իրականացնում է աշխարհաքաղաքական և ռազմական էքսպանսիա, փորձում է ամրապնվել Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում՝ ուղիղ սպառնալիքներ ստեղծելով մեր երկրի անվտանգության համար։

Այժմ նույնը տեղի է ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ փորձում են տեղակայել ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները , ստեղծվում են ռազմաքաղաքական բլոկներ՝ Չինաստանին և Ռուսաստանին զսպելու համար:

Միևնույն ժամանակ, Արևմուտքն իր դոկտրինալ փաստաթղթերում բացահայտորեն մեղադրում է Ռուսաստանին, Չինաստանին, Բելառուսին, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությանը և Իրանին՝ իր գերակայությանը սպառնացող վտանգներ ստեղծելու համար»:

  • Կիսվել: