ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՆԱՏՕ-ն հետևում է «Վագների» ու անձամբ Պրիգոժինի տեղաշարժերին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հետևում է «Վագների» ու անձամբ Պրիգոժինի տեղաշարժերին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հետևում է ՛՛Վագներ՛՛ խմբավորման ուժերի և անձամբ Եվգենի Պրիգոժինի տեղաշարժերին և հետևում է Բելառուսում նրա զինվորականների տեղակայման ենթադրյալ նախապատրաստություններին։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

՛՛Մենք ուշադիր հետևում ենք Պրիգոժինի ուժերի և նրա տեղաշարժերին: Ես չեմ մանրամասնի, բայց մենք նկատեցինք որոշակի նախապատրաստություններ Բելառուսում Պրիգոժինի զինվորականների մեծ խմբերի տեղակայման համար, սակայն չենք տեսել նրանց մեծ տեղաշարժը դեպի Բելառուս՛՛,-նշել է նա:

Ստոլտենբերգը նաև հավելել է. ՛՛Մենք նաև հետևում ենք պարոն Պրիգոժինի տեղաշարժերին, բայց այս մասին նույնպես մանրամասներ չեմ հայտնի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլում չեն հետևում ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի տեղաշարժին, դրա համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ցանկություն: 

  • Կիսվել: