հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն երբեք չի լինի Ուկրաինայում կոնֆլիկտի մասնակից. Յենս Ստոլթենբերգ

ՆԱՏՕ-ն երբեք չի լինի Ուկրաինայում կոնֆլիկտի մասնակից. Յենս Ստոլթենբերգ

ՆԱՏՕ-ն չի քննարկում իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում: Այդ մասին ապրիլի 3-ին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը: 

 

«Այսօրվա մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ապագայում ավելի ամուր հիմքերի վրա դնենք մեր օգնությունը: Բոլոր դաշնակիցները համաձայնեցին, որ պետք է առաջ շարժվենք ՆԱՏՕ-ի դերի ուժեղացումը ծրագրելու և անվտանգության ոլորտում աջակցության համակարգման ուղղությամբ: Ուկրաինային բազմամյա աջակցության ծրագրի քննարկումը չի նախատեսում դաշինքի ռազմական ներկայությունը նրա տարածքում: Մենք չենք քննարկում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Ուկրաինայում, այլ այն, թե ինչպես կարող ենք համակարգել և արտաքին օգնություն հասցնել այդ երկիր: ՆԱՏՕ-ն չի հանդիսանում և երբեք չի լինի Ուկրաինայում ընթացող հակամարտության մասնակից»,- Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ստոլթենբերգը:

  • Կիսվել: