չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն դե ֆակտո մտել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում մեր նպատակների վրա. Պեսկով

ՆԱՏՕ-ն դե ֆակտո մտել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում մեր նպատակների վրա. Պեսկով

ՆԱՏՕ-ն դե ֆակտո մտել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա չի ազդում Ռուսաստանի նպատակների վրա. նրա ներուժը թույլ է տալիս շարունակել հատուկ գործողությունը։ Այս մասին ՛՛Ռոսիա 1՛՛-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՆԱՏՕ-ն դե ֆակտո արդեն մտել է ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա ոչ մի կերպ չի ազդում մեր բոլոր նպատակների և ենթադրությունների վրա, այսինքն՝ գործողությունը շարունակվում է, և այն կհասցվի մինչև վերջ՛՛։

Պեսկովը նաև պատասխանել է հարցին, թե այս հանգամանքը որքանո՛վ է ավելի ծանր Ռուսաստանի համար: Նա նշել է. ՛՛Զգալիորեն ավելի ծանր է: Դա պահանջում է մեր ներքին տնտեսական ու այլ մոբիլիզացիա։ Մի բան է Կիևի ռեժիմը, մեկ այլ բան՝ ՆԱՏՕ-ի պոտենցիալը։ Դա լրացուցիչ բեռ է։ Բայց մեր ներուժը թույլ է տալիս այդ պայմաններում շարունակել գործողությունը՛՛:

  • Կիսվել: