կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար

ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար

ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակման գործողություններին։ Այս մասին Le Point ամսագրի կազմակերպած «պատերազմներ և խաղաղություն» համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար Ալիս Ռյուֆոն:

Նրա խոսքով՝ նման ներգրավվածությունը կարող է հակասել միջազգային իրավունքին և դուրս է դաշինքի մանդատից։

«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պատասխանատու է Եվրատլանտյան տարածքի անվտանգության համար և նախատեսված չէ Հորմուզի նեղուցում ուժային գործողությունների համար, որոնք չեն համապատասխանի միջազգային իրավունքին»,-ասել է փոխնախարարը:

Ռյուֆոն նաև հավելել է, որ հասկանում է ԱՄՆ դժգոհությունը՝ կապված դաշնակիցների կողմից ռազմական աջակցությունից հրաժարվելու հետ, սակայն, ըստ նրա, Ֆրանսիան կողմ է նավագնացության ազատության վերականգնմանը ոչ թե ռազմական, այլ այլընտրանքային մեթոդներով։

«Մենք աջակցում ենք նավերի շարժման վերականգնմանը, բայց ոչ հարձակողական ճանապարհով»,-ասել է Ռյուֆոն:

  • Կիսվել: