ՆԱՏՕ-ն չի դառնա Ուկրաինայի հակամարտության մաս. Բորիս Ջոնսոն
Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրջ հեռանկար չուներ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The New York Times-ի՝ կիրակի օրը հրապարակած հոդվածում։
«Ճշմարտությունն այն է, որ Ուկրաինան մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրջ հեռանկար չուներ: Մենք [ՆԱՏՕ-ն] պատրաստ էինք բանակցությունների միջոցով պատասխանել Ռուսաստանի հայտարարած անվտանգության մտահոգություններին»,- ասել է նա:
«ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա»,- հայտարարել է Ջոնսոնը։