ՆԱՏՕ-ն ցանկանում է անհապաղ հրադադար Ուկրաինայում՝ առանց նախապայմանների. Ռյուտե
ՆԱՏՕ-ն ցանկանում է անհապաղ հրադադար Ուկրաինայում՝ առանց նախապայմանների։ Այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողների հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն աջակցու՞մ է անհապաղ հրադադարին՝ առանց նախապայմանների, Ռյուտեն պատասխանել է. «Այո՛, կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք. սա է մեր գլխավոր ուղերձը»;


