երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի ութ երկրների ղեկավարները պաշտպանել են դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը

ՆԱՏՕ-ի ութ երկրների ղեկավարները պաշտպանել են դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը

Ռումինիայի առաջնորդ Կլաուս Յոհաննեսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մյուս յոթ նախագահների հետ համատեղ համատեղ հայտարարություն է ստորագրել, որտեղ աջակցություն է հայտնել դաշինքին Ուկրաինայի միանալուն: Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Ռումինիայի նախագահի Twitter-ում։

 

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը՝ Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշված է փաստաթղթում, որը զետեղված է նախագահական վարչակազմի կայքում:

 

Ռումինիայի առաջնորդի հետ համակարծիք են Լեհաստանի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սլովակիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները:
Հիշեցնենք՝ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում:

  • Կիսվել: