ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՆԱՏՕ-ի որոշ երկրներ լուռ աջակցում են Կիևի՝ օտարերկրյա վարձկանների հավաքագրելուն․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի որոշ երկրներ լուռ աջակցում են Կիևի՝ օտարերկրյա վարձկանների հավաքագրելուն․ ՌԴ ԱԳՆ

«ՆԱՏՕ-ի որոշ երկրներ աջակցում են Կիևի՝ Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցելու համար օտարերկրյա քաղաքացիների հավաքագրման գործողություններին, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին»․ ասել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների ու սպառնալիքների վարչության տնօրեն Վլադիմիր Տարաբինը։

«Ռուսաստանի Դաշնությունն ուշադիր հետևում է Ուկրաինայի իշխանությունների կողմից օտարերկրյա քաղաքացիների հավաքագրմանը, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի որոշակի երկրների լուռ աջակցությամբ Արևելյան Ուկրաինայում կիևյան ռեժիմի կողմից ռազմական գործողությունների անցկացման համար», - նշել է դիվանագետը:

Նա նաև ընդգծել է «Հավաքագրման գործընթացում ներգրավված են ոչ միայն ոչ կառավարական կազմակերպությունները, այլև Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններն արտերկրում, ինչը հակասում է միջազգային պայմանագրերին, մասնավորապես՝ 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին վիեննական կոնվենցիային»։

 

  • Կիսվել: