ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի

Հյուսիսատլանտյան դաշինքի կանխատեսմամբ՝ Ուկրաինայում հակամարտությունը դեռ երկար կտևի: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ հավելելով, որ կողմերը կունենան զգալի կորուստներ, կգերակշռի հրետանին, երկու երկրի զորքերը հերթով առաջխաղացում կգրանցեն, սակայն Ռուսաստանի կամ Ուկրաինայի ուժերը բավարար չեն, որպեսզի նրանցից մեկը վճռական հաղթանակ տանի մարտի դաշտում:

Ջոանեն խոսել է նաև մյուս շաբաթ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին և ասել, որ Դաշինքի անդամները կքննարկեն արևելյան թևում կառույցի ներկայության ամրապնդումը, զգալի ուշադրություն կդարձվի սևծովյան տարածաշրջանին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա կլինի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

՛՛Առաջին անգամ գագաթնաժողովին կմասնակցեն նաև Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի ղեկավարները։ Լավ նորություններ կան Ռումինիայի, Ուկրաինայի համար»՛՛,-նշել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով:

 

  • Կիսվել: