կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու. ՌԴ նախագահ

ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու. ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար։ Այս մասին նա ասաց այսօր իր ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի մտնել ռազմական դաշինքներ, սակայն չի կարելի ուժեղացնել սեփական անվտանգությունը այլ պետությունների անվտանգության հաշվին», –ասաց Պուտինը։

Ըստ նրա՝ միջուկային զենքի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը դատարկախոսություն չէ։ Պուտինի համոզմամբ` Կիևի համար ավելի հեշտ է միջուկային զենք ստեղծելը, քան այլ երկրների համար։ Իսկ դա ամենաարմատապես կփոխի արտաքին քաղաքական իրավիճակը, ինչին Ռուսաստանն ուղղակի չի կարող չարձագանքել։

ՌԴ նախագահը նաև նշեց, որ  Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ և այդ տարածքում ԶՈւ տեղակայումն արդեն որոշված հարց է։ Դրանով Ռուսաստանին անակնկալ հարվածելու հավանականությունն ընդլայնվում է։

«ՆԱՏՕ-ի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, Ուկրաինան հարվածի ցատկահարթակ է լինելու»,– ասել է Պուտինը։

Նա նաև կարևծիք հայտնեց, համաձայն որի՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ սարքավորումների տեղակայման դեպքում դրանք կարող են վերահսկողություն սահմանել Ռուսաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։

  • Կիսվել: