ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են իրենց ռազմական ուժերը համալրել Բելառուսի հետ սահմանային գոտում. Բիչկովսկի
Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են իրենց ռազմական ուժերը համալրել Բելառուսի հետ սահմանային գոտում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ Բիչկովսկին, մասնավորապես, ասել է. «Լեհաստանի և Բալթյան երկրների սահմանամերձ շրջաններում, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ սահմաններում, մենք շարունակում ենք հետևել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի կուտակմանը, այդ թվում՝ իրենց տարածքում անցկացվող բազմաթիվ զորավարժություններին»: