ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան մեզ լսել.Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան մեզ լսել.Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ, նրանք այլ ծրագրեր ունեին, իրականացվում էր Ղրիմի վրա հարձակման նախապատրաստություն։ Այսօր Հաղթանակի օրվա շքեթի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն սկսել է  ՌԴ սահմաններին մոտ տարածքների զարգացումը:

Պուտինը նշել է, որ Կիևում հայտարարել են միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման մասին։
 
«Չնայած միջազգային հարաբերություններում առկա բոլոր տարաձայնություններին՝ Ռուսաստանը մշտապես կողմ է հանդես եկել անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի ստեղծմանը։ Համակարգեր, որոնք կենսական կարևորություն ունեն միջազգային հանրության համար»,-ասել է Պուտինը։
 
Նա հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն առաջարկել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիր կնքել։
 

 

  • Կիսվել: