ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարություններն անպատասխանատու են. Պեսկով

ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռուսական ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարություններն անպատասխանատու են. Պեսկով

Եվրոպական երկրների ներկայացուցիչների հայտարարությունները ՆԱՏՕ-ի կողմից ռուսական ինքնաթիռները խոցելու  պատրաստակամության մասին, եթե դրանք ներխուժեն դաշինքի անդամների օդային տարածք, անպատասխանատու են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից նման խախտումների վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ լրագրողների հետ զրույցում Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Ես նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դա շատ անպատասխանատու հայտարարություն է»:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, թե ռուսական ինքնաթիռները խախտել են ուրիշի օդային տարածքը և ներխուժել ուրիշի երկինք, անհիմն են, որևէ համոզիչ ապացույց չի ներկայացվել»։

«Մենք պնդում ենք, որ մեր բոլոր ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում միջազգային կանոնակարգերի խիստ պահպանմամբ»,- ընդգծել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սատարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները դաշինքի օդային տարածքում, սակայն պարզաբանել էր, որ նման գործողությունները թույլատրելի են միայն իսկապես անհրաժեշտության դեպքում։

  • Կիսվել: