երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները կարող են հաջորդ շաբաթ արտահերթ հանդիպում անցկացնել Բրյուսելում. CNBC

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները կարող են հաջորդ շաբաթ արտահերթ հանդիպում անցկացնել Բրյուսելում. CNBC

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել Է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են հաջորդ շաբաթվա վերջին Բրյուսելում արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- նշել Է նա՝ վկայակոչելով մի շարք ամերիկյան եւ օտարերկրյա աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարող են ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
 
CNBC-ի լրագրողն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում առայժմ ընդունված չԷ: Երկուշաբթի օրը NBC հեռուստաընկերությունը հայտնել Է, որ Բայդենն առաջիկա շաբաթներին կարող Է ուղեւորություն կատարել Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկման համար: Հաղորդվել Է, որ այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը կարող Է այցելել Բրյուսել , որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կառավարող մարմինները:
 
Ավելի ուշ ճեպազրուցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Եվրոպա նախագահի ուղեւորության հնարավորության առիթով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի որոշում Է կայացրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: