Նախկինում չէի սիրում Բայդենին, բայց հիմա նա ինձ բավականին շատ է դուր գալիս․ Թրամփ
Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համակրանք է սկսում տածել ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հանդեպ այն բանից հետո, երբ վերջինս լքել է նախընտրական մրցավազքը։
«Գիտեք, ես նախկինում չէի սիրում Բայդենին, բայց հիմա նա ինձ բավականին շատ է դուր գալիս»,- ասել է Թրամփը հինգշաբթի օրը Նյու Յորքում կայացած Ալ Սմիթի բարեգործական ընթրիքի ժամանակ: .
Թրամփը հավելել է, որ այժմ «տանել չի կարողանում» Հարիսին։ «Ես երբեք չեմ հավանել այն մարդկանց, ում հետ մրցում եմ»,- ասել է քաղաքական գործիչը։