հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախիջևանում այսօր կրկին ցուցադրական մարտավարական վարժանքներ են անցկացվել. փորձագետ

Նախիջևանում այսօր կրկին ցուցադրական մարտավարական վարժանքներ են անցկացվել. փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Նախիջևանում կրկին ցուցադրական մարտավարական վարժանքներ են անցկացվել։:

Նա, մասնավորապես, գրել է. «Նախիջևանում այսօր կրկին ցուցադրական մարտավարական վարժանքներ են անցկացվել։

Կրկին մշտական տեղակայման վայրերից հանել են հրթիռահրետանային զորքերին և տեղակայել ժամանակավոր տեղակայամն վայրեր։ Չեմ ուզում խոսալ բուն մարտավարական վարժանքների տակտիկայից, բայց մեկ այլ բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք բոլորս։

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տեղադրված է պաշտոնական կայքում, հինգ նախադասություն պարունակող հաղորդագրության մեջ երկու անգամ օգտագործում են թշնամի բառը։

1․«Զորավարժանքի ընթացքում, թշնամու գործունեությունը, որը վերահսկվում է ցամաքային հետախուզման միջոցներով և անօդաչու թռչող սարքերով, չեզոքացնելու համար, հրթիռային հրազենային համակարգերից պլանային և ոչ պլանային թիրախներին հարվածներ են հասցվել ․․․»։

2․ «Թշնամու հանկարծակի գրոհը հետ մղելու և պաշտպանությունը բարձր մակարդակով վերականգնելու վարժանքները հաջողությամբ ավարտվեցին»։

Պաշտոնական Բաքուն չի դադարում քարոզել թշնամություն, անգամ խախտելով միջազգային նորմերը, որոնք ընդունված են մարտավարական վարժանքներ, զորավարժություններ անցկացնելու մասին հաղորդագրություններ տարածելու տեքստերի համար։ Ընդունված նորմ է, որ նմանատիպ հաղորդագրություններում օգտագործվում է «պայմանական հակառակորդ» տերմինը»։

 

  • Կիսվել: