ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նա մեր դեմ է». Պեսկովը մեկնաբանել է ՄԱԿ-ում ռուս դիվանագետի պաշտոնանկությունը

«Նա մեր դեմ է». Պեսկովը մեկնաբանել է ՄԱԿ-ում ռուս դիվանագետի պաշտոնանկությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով ՄԱԿ-ում ռուս դիվանագետ Բորիս Բոնդարևի պաշտոնանկությունը, ասել է, որ «նա մեզ հետ չէ, նա մեր դեմ է»։

«Պարոն Բոնդարևն այլևս մեզ հետ չէ, ավելի շուտ նա մեր դեմ է»,- լրագրողներին ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Նա ունի դիրքորոշում, որով դատապարտում է Ռուսաստանի ղեկավարության գործողությունները, մինչդեռ դրանց աջակցում է մեր երկրի գրեթե ողջ բնակչությունը։ Նշանակում է՝ այս պարոնը դեմ է մեր երկրի ընդհանուր, համախմբված կարծիքին»,- ընդգծել է Պեսկովը։

  • Կիսվել: