ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մուսուլմանական համայնքը պահանջում է Վրաստանի իշխանությունից` միջամտել կրոնական հողի վրա բախումներին

Մուսուլմանական համայնքը պահանջում է Վրաստանի իշխանությունից` միջամտել կրոնական հողի վրա բախումներին

Գուրիայի շրջանի Բուկնարի փոքր գյուղում քրիստոնեական ու մուսուլմանական համայնքների միջև ծագած վիճաբանությունից հետո իրավիճակը լարված է, գրում է aliq.ge-ն:

Նախօրեին մի քանի տասնյակ բնակիչներ սպառնում էին հաշվեհարդար տեսնել գյուղում բնակելի տներից մեկն աղոթատեղի դարձրած մուսուլման համագյուղացիների նկատմամբ։ Լուրեր են պտտվում, թե գյուղում պատրաստվում են մզկիթ կառուցել, ինչն առաջացրել է տեղի Գուրիացիների վրդովմունքը։ Իրավիճակը լարվել է, երբ առաջին կոնֆլիկտից հետո մուսուլմաններին օգնության են եկել հարևան Աջարիայից (Աջարիայի 20%-ը մուսուլման էթնիկ վրացի է): Առճակատման հետևանքով 3 անձ` 2-ը դեռահաս, հոսպիտալացվել են (նրանց ուղղությամբ քարեր են նետվել)։ Միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել։

Նախօրեին տեղական իշխանության ներկայացուցիչները հանդիպել են հակամարտող կողմերի հետ, սակայն հանդիպման արդյունքը ոչ բոլորին է գոհացրել։

Գիշերվա ընթացքում մունիցիպալ վարչական շենքի մոտից մուսուլմանները չեն հեռացել։ Նրանք Վրաստանի իշխանությունների ու հոգևորականության հետ հանդիպում են պահանջում։ Տեղում սկսել են հավաքվել երկրի այլ շրջանների մուսուլմաններ։ Նրանք բողոքում են, որ ուրբաթօրյա աղոթք անցկացնելու տեղ չունեն, ստիպված են լինում փողոցում աղոթել ու պահանջում են, որ հնարավորություն ունենան հոգևոր արարողություններ անցկացնել` երկրի ողջ տարածքում։

  • Կիսվել: