շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մտադիր ենք ավելացնել երթևեկության ծավալները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. Միշուստինը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Մտադիր ենք ավելացնել երթևեկության ծավալները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. Միշուստինը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Տրանսպորտի ոլորտը շատ կարևոր, առանձնահատուկ ոլորտ է. համատեղ ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերը նոր շարժիչ են դառնալու համագործակցության ողջ շրջանակը կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

«Այստեղ ուզում եմ առանձին նշել արևմտյան երթուղին՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը։ Մինչև 2030 թվականը մենք մտադիր ենք այս միջանցքով երթևեկության ծավալը հասցնել տարեկան 15 միլիոն տոննայի»,- ընդգծել է ՌԴ վարչապետը։

  • Կիսվել: