երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մտադիր ենք ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը․ Էրդողան

Մտադիր ենք ամբողջությամբ վերջ դնել ահաբեկչությանը․ Էրդողան

Թուրքիան մտադիր է ամբողջությամբ վերջ տալ ահաբեկչությանը ինչպես իր տարածքում, այնպես էլ՝ տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Թայիփ Էրդողանը։

«Մենք վճռական ենք ցույց տալ բոլորին, որ ապագայում Թուրքիայում և տարածաշրջանում ահաբեկչությունը տեղ չի ունենա։ Մեր վճռականությունն էլ ավելի ամրապնդվեց վերջին ընտրություններից հետո։ Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները մեր ազգի թշնամիներն են» - հայտարարել է նա։

Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան թույլ չի տա ահաբեկչական պետության ստեղծումը Թուրքիայի սահմանների մոտ(նկատի ունենալով Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) և նրա սիրիական ճյուղավորումները): 

  • Կիսվել: